ԵՄ-ն հետաքննություն է սկսել TikTok-ի դեմ. ինչում է կասկածվում ընկերությունը 

1 Min Read

ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել TikTok-ի դեմ՝ առցանց բովանդակության հնարավոր խախտումները ստուգելու համար․ գրում է Reauters-ը։

Եվրամիությունը կհետաքննի, թե արդյոք TikTok-ը խախտել է առցանց բովանդակության կանոնները, որոնք ուղղված են երեխաների պաշտպանությանն ու թափանցիկ գովազդի ապահովմանը։

ԵՄ արդյունաբերության ղեկավար Թիերի Բրետոնն ասել է, որ նման որոշում կայացվել է հավելվածի ռիսկերի գնահատման հաշվետվությունը և տեղեկատվության հարցումների պատասխանները վերլուծելուց հետո։

«Մենք հետաքննություն ենք սկսել TikTok-ի դեմ թափանցիկության խախտման և անչափահասներին պաշտպանելու պարտավորությունների՝ կախվածություն առաջացնող դիզայնի և էկրանի ժամանակի սահմանափակումների, տարիքի ստուգման, գաղտնիության լռելյայն կարգավորումների կասկածանքով»,- X-ում գրել է Բրետոնը։

Եվրոպական միության թվային ծառայությունների մասին օրենքի համաձայն՝ փետրվարի 17-ից, մասնավորապես, շատ մեծ առցանց հարթակներից ու որոնման համակարգերից պահանջվում է ավելին անել անօրինական առցանց բովանդակության և հանրային անվտանգության ռիսկերի դեմ պայքարելու համար:


ԵՄ-ն պատրաստվում է տուգանել Apple-ին. ինչ խախտում է բացահայտվել. Reuters


 

Կիսվեք այս հոդվածով