ԱՄՆ-ը պետք է պատասխան տա ՌԴ սառեցված ակտիվների բռնագրավման համար․ Պեսկով

1 Min Read

Ուկրաինային օգնություն տրամադրելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը ավելի կհարստացնի ԱՄՆ-ին ​​և ավելի կկործանի Ուկրաինային, համոզված է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը սպասելի էր և կանխատեսելի, դա էլ ավելի կհարստացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին և կկործանի Ուկրաինային՝ պատճառ դառնալով ավելի շատ ուկրաինացիների մահվան՝ Կիևի ռեժիմի մեղքով», – ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխան տա Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման համար։

Նախկինում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության են արժանացել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու, Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավման, ինչպես նաև Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների ներդրման մասին օրինագծերը։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ նախագծին, համաձայն որի՝ Ուկրաինային կտրամադրվի մոտ 60 միլիարդ դոլար։


Բորելն առաջարկել է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով