ԵՄ-ն պատրաստվում է տուգանել Apple-ին. ինչ խախտում է բացահայտվել. Reuters

1 Min Read

Եվրամիությունը պատրաստվում է տուգանել Apple-ին մոտ 500 մլն եվրոյով (539 մլն դոլար)՝ ԵՄ օրենսդրության ենթադրյալ խախտման համար, – հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Financial Times-ի անանուն աղբյուրներին:

Նշվում է, որ տուգանքի մասին կհայտարարվի հաջորդ ամսվա սկզբին:

Անցյալ տարի Եվրահանձնաժողովը մեղադրել էր Apple-ին հոսքային երաժշտության շուկայում մրցակցությունը խաթարելու մեջ: Ուսումնասիրելով App Store-ի կանոնները՝ պարզվել է, որ ծրագրավորողները չեն կարողանում օգտատերերին տեղեկացնել վճարովի երաժշտության այլ տարբերակների մասին:

Թե՛ Եվրահանձնաժողովը, թե՛ Apple-ը չեն արձագանքել Financial Times-ի անդրադարձին:

Share This Article