Արհեստական ​​ինտելեկտը 2025թ․-ին կլինի ավելի խելացի, քան ցանկացած անհատ․ Մասկ

1 Min Read

Արհեստական ​​ինտելեկտը 2025 թվականին ավելի խելացի կլինի, քան ցանկացած անհատ, իսկ մինչև 2029 թվականը այն նույնիսկ կգերազանցի բոլոր մարդկանց միասին վերցրած։ Նման կանխատեսում է արել Իլոն Մասկը․ գրում է mint-ը։

Գործարարը մեկնաբանել է գյուտարար, ֆուտուրիստ Ռեյ Կուրցվեյլի հայտարարությունը, ով կարծում է՝ 2029 թվականին արհեստական ​​ինտելեկտը կհասնի մարդկային մակարդակի։

«Մարդիկ ինձ պահպանողական են համարում․ նրանք կարծում են, որ դա կլինի հաջորդ տարի»,- նշել է Կուրցվեյլը։

Նախկինում Մասկը հայտարարել էր, որ արհեստական ​​ինտելեկտը կարող է վտանգ ներկայացնել մարդկության համար, սակայն տեխնոլոգիաների զարգացմանը մեծ ուշադրություն դարձնելու դեպքում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել հավանական բացասական հետևանքները։

Իսկ միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ արհեստական ​​ինտելեկտի զարգացման պարագայում մարդկությունը կարող է անցնել եռօրյա աշխատանքային շաբաթվա։

TAGGED:
Share This Article