Apple-ը կորցրել է իր առաջատարի դիրքը շուկայում. ինչն է պատճառը. Reuters

1 Min Read

IDC հետազոտական ընկերության նախնական տվյալներով՝ Apple-ը, 2024 թվականի առաջին եռամսյակում, կորցրել է ամենաշատ սմարթֆոններ վաճառողի իր կարգավիճակը Չինաստանում, քանի որ սմարթֆոնների մատակարարումները նախորդ տարվա համեմատ նվազել են 6.6%ով,- գրում է Reuters-ը:

Honor-ը և Huawei-ը զբաղեցրել են առաջին հորիզոնականը, որտեղ Honor-ի շուկայական մասնաբաժինն աճել է մինչև 17.1%, իսկ Huawei-ի մասնաբաժինը հասել է մինչև 17%, մինչդեռ iPhone արտադրողի մասնաբաժինը նվազել է մինչև 15.6%:

«Apple-ը չկարողացավ դիմանալ Android-ների ինտենսիվ մրցակցությանը», – ասել է IDC-ի ավագ վերլուծաբանը:

IDC-ի տվյալներով ՝ Չինաստանում սմարթֆոնների ընդհանուր առաքումներն աճել են 6.5%ով ՝ հասնելով 69.3 մլն միավորի։

Այս շաբաթվա սկզբին Counterpoint հետազոտական ընկերության տվյալները ցույց տվեցին, որ Չինաստանում Apple-ի սմարթֆոնների մատակարարումները այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 19%-ով , ինչը 2020 թվականից ի վեր ամենավատ ցուցանիշն է:

 

Share This Article