Business Insider. Արհեստական ​​ինտելեկտը նման է ատոմային ռումբի. Ուորեն Բաֆեթ

1 Min Read

Ուորեն Բաֆեթը զգուշացրել է, որ արհեստական ​​ինտելեկտը նման է ատոմային ռումբի,փոխանցում է Business Insider-ը։

Այս ամիս Berkshire Hathaway-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ  ներդրողը AI-ն համեմատել է ատոմային ռումբի հետ: Նա զգուշացրել է, որ մարդկությունը մեկ այլ Ջին է բաց թողնում իր շշից:

«Ջինի ուժը սարսափեցնում է ինձ։ Մենք կարող ենք ցանկանալ, որ երբեք չտեսնենք այդ Ջինին,-ասել է Բաֆեթը:

Փորձագետներից մեկի կարծիքով՝ արհեստական ​​ինտելեկտի մասին Ուորեն Բաֆեթի ծանր նախազգուշացումը չափազանց հոռետեսական է:

Share This Article