Apple-ը ներկայացրել է նոր MacBook Air-ը․ ինչո՞վ է տարբերվում նախորդներից

1 Min Read

2024 թվականի մարտի 4-ին Apple-ը ներկայացրեց MacBook Air-ի թարմացված տարբերակները՝ հիմնված հզոր M3 չիպի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։

Apple-ը հայտարարել է, որ նոր MacBook Air-ը մինչև 60%-ով ավելի արագ է, քան M1 չիպով մոդելները, և մինչև 13 անգամ ավելի արագ, քան Intel-ի հիման վրա ստեղծված ամենաարդյունավետ MacBook Air-ը:

Նոր MacBook Air-ը հասանելի է երկու չափսով՝ 13,6 և 15 դյույմ՝ Liquid Retina էկրանով,  Full HD տեսախցիկով, Touch ID-ով, Wi-Fi 6E-ով, իսկ մարտկոցն աշխատում է մինչև 18 ժամ։

M3 չիպով MacBook Air 13-ը սկսվում է 1099 դոլարից, իսկ MacBook Air 15-ը M3-ով արդեն հասանելի է նախնական պատվերների համար՝ սկսած 1299 դոլարից:

Apple-ը կսկսի նոութբուքերի վաճառքը 2024 թվականի մարտի 8-ից՝ Starlight, Space Grey, Silver և Midnight գույներով:

TAGGED:
Share This Article