Թուրքիայի պետական ​​բանկերը հրաժարվել են օգտվել Mir վճարային համակարգից

0 Min Read

Թուրքիայի երեք պետական ​​բանկերը հրաժարվել են օգտվել ռուսական Mir վճարային համակարգից։ Գրում է ТАСС-ը։

Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։ Պաշտոնական աղբյուրները, սակայն, դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մասնավոր բանկերը դադարեցրել էին Mir քարտերի օգտագործումը։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ավելի ուշ կներկայացնի այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։

Share This Article