Ապագայում ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը (AI) կկարողանան մարդկանց տրամադրել ցանկացած ապրանք և ծառայություն, իսկ աշխատանքը մարդկանց համար կդառնա հոբբի։
Նման կանխատեսում է արել ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Գործարարը կարծում է, որ աշխատանքը կվերածվի հոբբիի «բարենպաստ սցենարի դեպքում»։
«Երկարաժամկետ հեռանկարում, բարենպաստ սցենարի դեպքում, ցանկացած աշխատանք, որ իրականացնում են մարդիկ, կլինի կամավոր, ոչ պարտադիր: Եթե ցանկանում եք աշխատել որպես հոբբի, կարող եք աշխատել: Բայց հակառակ դեպքում, արհեստական ինտելեկտը և ռոբոտները կտրամադրեն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են»,-
ասել է Մասկը VivaTech կոնֆերանսում տեսաուղերձով ելույթ ունենալիս:
Գործարարը նաև դեմ է արտահայտվել արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներն «քաղաքական կոռեկտություն» սովորեցնելուն։ Նա կարծում է, որ սա արհեստական ինտելեկտին սովորեցնում է «ստել»: Սա «չափազանց վտանգավոր» է և կարող է հանգեցնել մարդկության կործանման, վստահ է Մասկը։
Մարտին գործարարը կարծիք հայտնեց, որ
2025 թվականին արհեստական ինտելեկտը «հավանաբար ավելի խելացի կլինի, քան ցանկացած առանձին մարդ»։ Իսկ մինչև 2029 թվականը, ըստ Մասկի, AI-ն կարող է ավելի խելացի լինել, քան բոլոր մարդիկ միասին վերցրած։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում