Google-ը 1 միլիարդ դոլար արժողությամբ հարավաֆրիկյան ամպային ծառայություն կստեղծի

1 Min Read

Google-ը հայտնել է, որ մայրցամաքի համար իր 1 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում կստեղծի աֆրիկյան ամպային ծառայություն, որը թույլ կտա օգտվողներին պահպանել  իրենց տվյալները: Գրում է Bloomberg-ը։

Ամպային ենթակառուցվածքը հիմնված կլինի Հարավային Աֆրիկայում, սակայն օգտատերերին կտրվի ընտրություն, թե որտեղ պահեն իրենց տվյալները, ասել է Google Cloud Africa-ի տնօրեն Նիրալ Պատելը:

Աֆրիկյան երկրներն ունեն տվյալների պաշտպանության բազմաթիվ օրենքներ, որոնցից մի քանիսը ընկերություններից պահանջում են տվյալներ պահել  երկրի սահմաններում՝ խթանելով տարածաշրջանային ավելի ճկուն ամպային ծառայությունների պահանջարկը:

Նիգերիայում հեռախոսային ընկերություններին արգելվում է պետական ​​կամ հաճախորդների մասին տեղեկատվություն ուղարկել երկրից դուրս՝ որպես տեղական տվյալների պահպանման և կառավարման ընկերությունների զարգացումը խրախուսելու ջանքերի մի մաս:

Alphabet Inc.-ի ստորաբաժանումը մրցելու է Microsoft Corp.-ի և Amazon Web Services-ի՝ հետ : Google-ը գնահատում է, որ Հարավային Աֆրիկայի ամպային արդյունաբերությունը կարող է ավելի քան 2,1 միլիարդ դոլար եկամուտ բերել երկրի տնտեսությանը և օգնել ստեղծել ավելի քան 40,000 աշխատատեղ մինչև 2030 թվականը:

Google-ը նաև հայտնել է, որ Աֆրիկայում ստորջրյա մալուխային և ամպային հանգույցներ է կառուցում չորս քաղաքներում, այդ թվում՝ Քեյփթաունում և Յոհանեսբուրգում։

Share This Article