Հայաստանի և Հնդկաստանի կառավարություններն աշխատում են երկրների միջև ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ։ Այս մասին հայ-հնդկական համաժողովում հայտարարել է դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նրա խոսքով, Հայաստանը աջակցում է Հնդկաստանին բոլոր միջազգային ասպարեզներում, իսկ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ավելի ամրապնդել է հարաբերությունները։ Հետագայում կարելի է համագործակցություն հաստատել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, ով նույնպես մասնակցում էր համաժողովին, կողմերը քայլեր են ձեռնարկում առևտուրն ավելացնելու ուղղությամբ, որը ներկայումս բավականին համեստ մակարդակի վրա է։