Շուտով Եվրոպայում անշարժ գույքի գները կբարձրանան. Euronews

2 Min Read

2024 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում եվրոպական անշարժ գույքի շուկայում իրավիճակի բարելավման հույս կա, քանի որ գների նվազման միտում է նկատվում,– գրում է Euronews-ը։

Չնայած գների անկմանը, առաջին եռամսյակում դրանք նվազել են ընդամենը 0.5%ով: Համաձայն Altus Group-ի տվյալների՝  ընդհանուր առմամբ նկատվել է 3.4% անկում:

«2024 թ.ի սկզբին մենք տեսնում ենք հուսադրող նշաններ եվրոպական անշարժ գույքի շուկայում, քանի որ անշարժ գույքի գների անկումը զգալիորեն մեղմացրել է իրավիճակը բոլոր ոլորտներում: Մենք ակնկալում ենք, որ անշարժ գույքի շուկայում գները կբարձրանան մինչև 2025 թվականը»,- գրելէ Altus Group-ի ավագ փոխնախագահը: 

Զեկույցում նշվում է, որ բնակելի անշարժ գույքը, նախորդ երեք ամիսների համեմատ, պահպանել է արժեքը։ Գրասենյակային տարածքների արժեքի անկումը նկատելիորեն դանդաղել է՝ 5.3%ից հասնելով 0.8%ի:

Յուրաքանչյուր եռամսյակ, Altus Group-ը վերլուծում է 29 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ գույքի ֆոնդի կատարողականը, որը կառավարվում է համաեվրոպական բաց հիմնադրամների կողմից եվրոպական 17 երկրներում:

Ըստ վերլուծության՝2022 թվականի հունիսից Եվրոպայում անշարժ գույքի գները նվազել են 16.5%-ով։ Նույն ժամանակահատվածում գրասենյակային տարածքների գները նվազել են 21.8%-ով, մինչդեռ մանրածախ առևտուրը ամենաքիչն է տուժել՝ նվազելով 10%ով։ Բնակելի անշարժ գույքի գներն էլ նվազել են 12.1%ով: 

Ամբողջ Եվրոպայում ամենակտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի գրասենյակային շուկայում, որտեղ 2023 թվականի առաջին եռամսյակում արժեքները նվազել են 7.6%-ով, բայց 2024 թվականի առաջին երեք ամիսներին աճել են 2.4%-ով:

Նմանատիպ միտում է նկատվել Դանիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների արդյունաբերական գույքի շուկայում, ինչպես նաև շվեդական գրասենյակային շուկայում և Նիդեռլանդների և Դանիայի բնակելի անշարժ գույքի շուկայում:

Քանի որ գնաճը մոտենում է կենտրոնական բանկի թիրախներին, ներդրողները ակնկալում են, որ ԿԲ-ն կսկսի իջեցնել տոկոսադրույքները հունիսին: Ակնկալվում է, որ այս քայլով ռիսկերը կնվազեն, կապիտալը կէժանանա և եկամտաբերությունը կբարձրանա, ինչը կնվազեցնի անշարժ գույքի արժեքները:

Զեկույցում նշվում է, որ գների աճը պայմանավորված է եվրոպական քաղաքներում բարձրորակ ուսանողական բնակարանների պակասով, որը զուգորդվում է արտերկրում սովորելու մեծ պահանջարկի հետ:

 

 

Share This Article