Դրական փոփոխություններ՝ Messenger-ի օգտատերերի համար. Meta-ի հայտարարությունը

1 Min Read

Meta-ն բարելավում է լուսանկարների և տեսանյութերի փոխանակման գործընթացը Facebook Messenger-ում՝ թույլ տալով օգտատերերին կիսվել HD լուսանկարներով, մինչև 100 ՄԲ ծավալի մեծ ֆայլերով և ստեղծել համատեղ ալբոմներ խմբային զրույցների համար․ գրում է The Verge-ը։

Facebook-ը Messenger-ի օգտատերերին հնարավորություն է տվել կիսվել 4K  լուսանկարներով դեռ 2017 թվականին։ Սակայն այժմ Meta-ն հայտարարել է, որ օգտատերերը կարող են հավելվածի միջոցով կիսվել HD լուսանկարներով:

Facebook Messenger-ի հասարակայնության հետ կապերի թիմի խոսնակ Լիզ Սվինին բացատրել է, որ 4K լուսանկարները (մասնավորապես 4096 x 4096 պիքսել մեկ դյույմ) նախկինում ավելի սեղմված են եղել, և թե ինչ տեսք ունեն դրանք, կախված է ուղարկողի և ստացողի ինտերնետ կապից: Այժմ, ըստ Սվինիի, դրանք այնքան էլ չեն սեղմվի, և օգտատերերը կունենան նոր HD կոճակ, որը թույլ կտա ֆայլերն ուղարկել 4K-ով: Իսկ եթե կոճակը չսեղմեք, դրա փոխարեն լուսանկարները կհրապարակվեն 2K ֆորմատով։

Messenger-ը թույլ կտա օգտատերերին նաև կիսվել մինչև 100 ՄԲ չափի ֆայլերով: Նախկինում գործում էր 25 ՄԲ սահմանաչափը։ Այս փոփոխությունը կհեշտացնի տեսանյութերի տարածումը, քանի որ դրանք ուղարկելուց առաջ այլևս մի քանի մասերի բաժանելու կարիք չի լինի:

Ընկերությունը նաև հայտնում է, որ ավելացնում է ալբոմներիի փոխանակման նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել լուսանկարների և տեսանյութերի ընդհանուր ալբոմներ խմբային զրույցների համար, որպեսզի մարդիկ կարողանան համատեղ լուսանկարներ հավաքել, օրինակ, խմբային ճամփորդություններից:

Share This Article