Հայաստանում գիտելիքահեն տնտեսությունը շարունակում է զարգանալ. ԻՆՖՈԳՐՖԻԿԱ

2 Min Read
IT. Information technology concept. Motherboard integrated circuit and tech icons illustrtion. Futuristic bakground.

Վերջին 10 տարիներին իշխանություններն անընդհատ խոսում են գիտելիքահեն տնտեսության կառուցման անհրաժեշտության մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն չունի այդքան շատ օգտակար հանածոներ, ծով և այլ հնարավորություններ, Հայաստանի տնտեսության մրցունակությունը պետք է անմիջապես կախված լինի այն մարդկանցից, ովքեր իրենց միտքը, գիտելիքներն ու հմտությունները օգտագործում են տարատեսակ գիտելիքահեն ծառայություններ մատուցելու համար։

Գիտելիքահեն տնտեսության մասին երկար տարիներ խոսելուց հետո, ի վերջո, ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների (ծառայությունների) ցուցանիշների մասով վիճակագրությունը։ Այս քայլն էապես հասկանալի կդարձնի գիտալիքահեն ծառայությունների շրջանակները և դրանց մատուցման արդյունքում ձևավորվող արժեքը, ինչն էլ իր հերթին կազդի տնտեսության տարբեր ոլորտների վրա, կապահովի բարձր տեխնոլոգիական զարգացում, ինչպես նաև երկարաժամկետ տնտեսական աճ։


Չզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք. այդ ամենը պետք է արհեստական ինտելեկտը գեներացնի. Փաշինյան


2023թ-ին գիտելիքահեն ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է մոտ ֏1,9 տրլն, որը 2022թ-ի համեմատ աճել է 11,7%-ով։ Ուսումնասիրենք գիտելիքահեն ծառայությունների կառուցվածքը․

Վիճակագրական տվյալների հիման վրա ստացված արդյունքները փաստում են, որ 2023թ-ի հունվար-դեկտեմբերին մատուցված գիտելիքահեն ծառայությունների ծավալների 43%-ը կազմել են ֆինանսական ծառայությունները, որոնց ծավալները 2022թ-ի համեմատ նվազել են  6,9%-ով։ Գիտելիքահեն ֆինանսական ծառայությունների ծավալների 89,3%-ը պատկանում է ֆինանսական միջնորդության ծառայություններին, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից։ Վերջինիս ծավալները 2022թ-ի համեմատ նվազել են 7,1%-ով։

Գիտելիքահեն ծառայությունների ծավալների 34%-ը պատկանում է բարձր տեխնոլոգիական գիտելիքահեն ծառայություններին. 2023թ-ին 2022թ-ի համեմատ աճել է շուրջ 35,4%-ով։ Այս ծառայությունների ծավալների մոտ 70%-ը  պատկանում է ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառին։ Վերջինիս ծավալները 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել են 53,2%-ով։

13% արդյունքով երրորդ տեղում են հայտնվել այլ գիտելիքահեն ծառայությունների ծավալները, որոնք 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել են 7,2%-ով։ Վերջինիս ծավալների, որոնք 2022թ. համեմատ աճել են 3,4%-ով, 56,7%-ը պատկանում է առողջապահությանը։

Գիտելիքահեն ծառայությունների ծավալների 10%-ը պատկանում է գիտելիքահեն շուկայական ծառայություններին (բացառությամբ բարձր տեխնոլոգիական և ֆինանսական)։ Վերջինիս ծավալերը 2023թ.-ին 2022թ. համեմատ  աճել են 47,2%-ով։ Այստեղ 58,9%-ը պատկանում է օդային տրանսպորտի գործունեությանը, որի ծավալները 2023թ.-ին 2022թ. համեմատ աճել են 174%-ով։

TAGGED:
Share This Article