Օտարերկյա ներդումները ՀՀ իրական հատվածում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Օտարերկյա ներդրումները և առհասարակ ներդումները տնտեսության զարգացման հենասյուներից են: Ներդրումները սպառման, պետական ծախսերի և զուտ արտահանման հետ միասին օգնում են ձևավորել երկրի համախառն արդյունքը: Սակայն, ի տարբերություն ՀՆԱ-ի մյուս բաղադրիչների, նեդրումների ծավալները խիստ անկայուն են: Դա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ ներդրումային վարքագիծը խիստ  զգայուն է տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ:

Մասնավորապես, ներդրողի համար կարևոր նշանակություն ունի ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին վիճակը՝ սկսած ներքին քաղաքական իրավիճակից, մինչև երկրի արտաքին համբավը և այլն: Այս առումով Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում: Չնայած Հայաստանի տնտեսությունն անկախությունից հետո չի կարողացել իրացնել իր ներդրումային հնարավորությունների ողջ պոտենցիալը, քանի որ տարիներ շարունակ եղել է ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ վիճակ: Վերջին տարիներին իրավիճակն է’լ ավելի անկայուն է դարձել: Այս պայմաններում Հայաստանում չափազանց ռիսկային է ներդումներ անել: Դրա մասին են վկայում առկա վիճակագրական տվյալները.

Գծապատկեր 1. ՀՀ իրական հատվածում կատարաված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները` 2022 և 2021 թթ․ հունվար-սեպտեմբերին

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 75,533 մլն դրամ այն դեպքում, երբ դեռևս մեկ տարի առաջ կազմում էր 156,397 մլն դրամ: Փաստորեն ստացվում է, որ 2022 թ․-ի հունվար-սեպտեմբերին, 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ, զուտ հոսքերի բացարձակ փոփոխությունը կազմել է 80,863 մլն դրամ:

Հետաքրքիր է ուսումնասիրել օտարերկրյա ներդումների զուտ հոսքերի ծավալների փոփոխությունը՝ ըստ իրական հատվածի տարբեր ճյուղերի.

Գծապատկեր 2. ՀՀ իրական հատվածի մի շարք ոլորտներում կատարաված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալների բացարձակ փոփոխությունը 2022 թ․.-ի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ

Գծապատկեր 2-ից նկատում ենք, որ օտարերկյա ներդումների զուտ հոսքերի ծավալների բացարձակ փոփոխության ամենամեծ բացասական մակարդակը՝ -61,936 մլն դրամ, արձանագրվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում, իսկ ամենամեծ դրական մակարդակը՝ 10,909 մլն դրամ, խմիչքների արտադրության ոլորտում:

Share This Article
7 Comments