Վրաց-ադրբեջանական «Կարմիր կամուրջ» անցակետի մաքսային ծառայողների կողմից Ադրբեջանից եկող բեռնատարի զննության արդյունքում հատուկ թաքստոցում հայտնաբերվել է չհայտարարագրված մոտ 15 տոննա դիզելային վառելիք։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«Եկամուտների ծառայությունը հորդորում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին զերծ մնալ ապօրինի գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում