Շվեյցարական ժամացույցների արտահանումը հուլիսին մոտեցել է պատմական առավելագույնին

1 Min Read

Շվեյցարական ժամացույցների արտահանումը վերելք է ապրում դրանց նկատմամբ պահանջարկի աճի շնորհիվ և հուլիսին մոտեցել է պատմական առավելագույնին։ Արտահանումն աճել է 8,3 %-ով՝ 2021 թվականի հուլիսի համեմատ՝ մինչև 2,2 միլիարդ ֆրանկ (2,3 միլիարդ դոլար), ինչը ամենաբարձրն է 2014 թվականի հոկտեմբերից ի վեր, ասվում է Շվեյցարական ժամացույցների արդյունաբերության ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։

Պողպատից ժամացույցների արտահանումը հուլիսին աճել է 9,5%-ով, թանկարժեք մետաղների արտահանումն ավելացել է 4,8%-ով, այլ մետաղներինը՝ 34%-ով, այլ նյութերով պատրաստվածները՝ 54,1%-ով։

Ավելի քան 500 ֆրանկ (523 դոլար) արտահանման գնով ժամացույցները կազմել են ծավալի ավելի քան մեկ երրորդը և արտահանմանյան շրջանառության գրեթե 95%-ը։ Հուլիսին նրանց արտահանումն արժեքային արտահայտությամբ աճել է 10,8%-ով, 200 ֆրանկից (209 դոլար) պակաս արժողությամբ ժամացույցները՝ 5,3%-ով։

Միևնույն ժամանակ, նրանց միջև գնային միջակայքում ժամացույցների արտահանումը 2000 թվականի սկզբից շարունակաբար նվազում է, իսկ հուլիսին դրա արժեքը նվազել է 29,2%-ով։

Շքեղ ժամացույցների պահանջարկը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ համաճարակի ժամանակ տանը փակված շատ սպառողներ իրենց համար բացահայտեցին շվեյցարական ապրանքանիշերի շքեղությունը։

Շվեյցարական ժամացույցների արտահանումը ԱՄՆ հուլիսին նախորդ տարվա համեմատ աճել է 13,5%-ով։ Այս շուկայում ամենամեծ գնորդը մնում է ԱՄՆ-ը՝ 14,6% բաժնեմասով։ Շվեյցարական ժամացույցների խոշորագույն ներմուծողների հնգյակում են նաև Չինաստանը (14,2%), Հոնկոնգը (7,7%), Սինգապուրը և Ճապոնիան (6,3-ական%), հաղորդում է Forbes.ru

Share This Article