ՀՀ կառավարությունը դատական գործերի ձգձգման դեմ օրինագիծ է ներկայացրել

1 Min Read
Դատական նիստերից մեղադրյալների բացակայության պատճառը պետք է ավելի մանրակրկիտ կստուգվի։
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Նա հիշեցրել է, որ բավականին շատ դատական գործեր ՀՀ–ում ձգձգվում են, քանի որ մեղադրյալները դատական նիստերին չեն ներկայանում առողջական խնդիրների պատճառով: Նրանք ներկայացնում են նաև բժշկական տեղեկանքներ, բայց քննիչը կամ դատավորը չեն կարող գնահատել` հիվանդությունն իսկապես խանգարո՞ւմ է մեղադրյալին ներկա գտնվել դատարանում, թե՞ ոչ:
Մկրտչյանն ընդգծել է, որ առողջապահության նախարարությունը կսահմանի տեղեկանքի այնպիսի ձև, որը թույլ կտա այս հարցում հեշտությամբ կողմնորոշվել։
Ի թիվս այլ փոփոխությունների, Քրեական օրենսգրքում առաջարկվում է` եթե քաղաքացին մեղադրվում է ոչ ծանր հանցագործության մեջ և կրկնահանցագործություն չի կատարում, ապա կարող է փաստաբանի համաձայնությամբ պահանջել քրեական պատիժը փոխել տուգանքով:
Դատախազի համաձայնությամբ միջնորդությունը հանձնվում է դատավորին: Փոխնախարարի խոսքով` դա կարագացնի ոչ ծանր հանցագործությունների դատավարությունը։
Մյուս փոփոխությունները վերաբերում են գրավի դիմաց ազատ արձակմանը։ Այդ նպատակով տեղեկանքն անհրաժեշտ է ներկայացնել երեք օրվա ընթացքում։
Share This Article