Գաուտամ Ադանին դարձել է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Ջեֆ Բեզոսին

1 Min Read

Հնդիկ մուլտիմիլիարդատեր Գաուտամ Ադանին աշխարհի ամենահարուստ մարդկանց Bloomberg Billionaires Index-ում առաջ է անցել Ջեֆ Բեզոսից և զբաղեցրել երկրորդ տեղը։ Հայտնում է РИА Новостиն։

Ադանին տարվա սկզբին զբաղեցնում էր միլիարդատերերի ինդեքսի 14-րդ տեղը, սակայն կարողացավ բազմապատկել իր կարողությունը մինչև 146,9 միլիարդ դոլար և այժմ զիջում է միայն Իլոն Մասկին, որի ակտիվները գնահատվում են 260 միլիարդ դոլար: Bloomberg-ի տվյալներով՝ Ադանիի առաջատար Adani Enterprises Ltd ընկերության բաժնետոմսերը այս շաբաթ հասել են ռեկորդային բարձր ցուցանիշների՝ 2020 թվականից ի վեր աճելով ավելի քան 1000%-ով:

Գաուտամ Ադանին առաջին մարդն է Ասիայից, ով հասել է այնպիսի բարձր «հարստության էշելոնների», որտեղ ավանդաբար գերակայում են ամերիկյան տեխնոլոգիական մագնատները։

Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ Ջեֆ Բեզոսի կարողությունը, ըստ Bloomberg-ի, նվազել է մինչև 145,8 միլիարդ դոլար՝ ԱՄՆ տեխնոլոգիական բաժնետոմսերի անկման պատճառով։

Ադանիի կազմակերպությունն առաջատար դիրք է զբաղեցնում Հնդկաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։ Նրա վերահսկողության տակ են գտնվում երկրի ծովային և օդային փոխադրումների խոշորագույն օպերատորը, քաղաքներին գազի խոշորագույն մատակարարը, ինչպես նաև ածխի արդյունահանման խոշորագույն ընկերությունը:  Adani Enterprises Ltd կազմակերպությունն այժմ նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի ամենամեծ արտադրողն աշխարհում։

Share This Article
Թողնել մեկնաբանություն