ՀԱՊԿ-ի բյուջեն կճշգրտվի. Հայաստանը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը

1 Min Read

ՀԱՊԿ-ի բյուջեն պետք է ճշգրտվի, քանի որ Հայաստանը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը,– գրում է РИА Новости-ին հղում անելով՝ ՌԴ ԱԳՆ-ին։

Այսպես են մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարությունը, թե Երևանը որոշել է այս տարի ձեռնպահ մնալ կազմակերպության ֆինանսավորմանը մասնակցելուց։

«Բնականաբար, հաշվի առնելով որ Հայաստանը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն այժմ մշակվում է։

Հավելել են նաև, որ ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա։

«ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Աշխատանքները կշարունակվեն սովորական ռեժիմով, քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները»,- պարզաբանել են ԱԳՆ-ից։

Գերատեսչությունը հավելել է, որ Երևանը նախկինում ունեցել է բյուջեի վճարումների պարտքեր։ Այնուհետև ՀԱՊԿ-ի ֆինանսավորման խնդիրները լուծվել են պահուստների հաշվին, և «պարտապանը» հետագայում մարել է պարտքը։

«Ամեն դեպքում, մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավորվում է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի», – հայտնել են ԱԳՆ-ից։

Նշվում է, որ 2024թ. Հայաստանը ՀԱՊԿ-ին պետք է վճարեր 53.22 մլն ռուբլի։

TAGGED:
Share This Article