Գիտենք, որ շատ էիք սպասում այս պահին։ Idplus-ի բոնուսներն արդեն ավելի մոտ են Ձեզ։ Հիմա կարող եք օգտագործել Ձեր բոնուսներն անմիջապես Idram&IDBank հավելվածում։
Բոլորն են սիրում Իդրամով վճարել ու արդեն 1000-ից ավելի վաճառակետերից բոնուսներ կուտակել․ ասում ենք, չէ՞, որ Իդրամով շահավետ է։ Բոնուսներն էլ, իհարկե, ծախսելու ու վայելելու համար են, մենք էլ որոշեցինք ավելի հարմարավետ ու արագ դարձնել բոնուսներով վճարման գործընթացը։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Եվ այսպես, եթե բոնուսները նախկինում երևում էին միայն idplus-ում, ապա այժմ արդեն տեսանելի են անմիջապես Ձեր Idram&IDBank հավելվածում և դրանք ծախսելու նպատակով անհրաժեշտ է պարզապես վճարման պահին նշել՝ արդյո՞ք ցանկանում եք օգտագործել տվյալ վաճառակետից ստացված Ձեր բոնուսները որպես վճարման աղբյուր։
Օրինակ՝ Ձեր սիրելի սրճարանում հերթական անգամ վճարում կատարելիս, նույն սրճարանում կուտակած բոնուսները կտեսնեք Idram&IDBank հավելվածում՝ որպես վճարման աղբյուր։ Այսինքն՝ սքանավորում եք QR-կոդը և վճարելիս նշում եք՝ օգտագործել Ձեր հաշիվների, դրամապանակի կամ քարտերի վրա առկա գումարը, վճարել կուտակված բոնուսային միավորներից, կամ կատարել կոմբո-վճարում՝ միավորելով Ձեր գումարն ու բոնուսային միավորները։
Կոմբո-վճարումներ կատարելը հատկապես հարմարավետ է այն դեպքերում, երբ բոնուսները չեն բավականացնում, և ցանկանում եք գումար ավելացնել Ձեր հաշվից կամ դրամապանակից, կամ ընդհակառակը, երբ չի բավականացնում հաշվի վրա առկա գումարը, և որոշում եք պակասող մասը լրացնել բոնուսներով։
Բացի բոնուսներից՝ հավելվածում երևալու են նաև Ձեր նվեր-քարտերը, ինչը նշանակում է, որ դրանք նույնպես կարող եք օգտագործել որպես վճարման աղբյուր։
Թարմացումն արդեն հասանելի է բոլորի համար։ Թարմացրե՛ք Idram&IDBank հավելվածը App Store-ից կամ Google Play-ից վայրկյանների ընթացքում։
Հաճելի, արագ, անվտանգ ու պարզ գնումներ ենք մաղթում։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում