Վիզայի նոր տեսակ` Գերմանիայում. Ինչ հնարավորություններ է այն տալիս

1 Min Read

Հունիսի 1-ից Գերմանիան կներկայացնում է վիզայի նոր տեսակ՝ Chancenkarte։

Գերմանիայի իշխանությունները շարունակում են անել ամեն ինչ որակյալ մասնագետներ ներգրավելու համար։ Համաձայն նոր որոշման` կպարզեցվի աշխատողների համար կացության թույլտվության պահանջները և քաղաքացիություն ստանալու գործընթացը, ինչպես նաև մշակել են վիզայի նոր ծրագրեր։ Դրանցից մեկը Chancenkarteն է` այսպես ասած` հնարավորությունների նոր քարտը:

Այն կփոխարինի աշխատանք փնտրելու վիզային, և ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից. ըստ իշխանությունների՝ մեծապես կհեշտացնի օտարերկրացիների մուտքը գերմանական աշխատաշուկա։

Ի՞նչ է տալիս Chancenkarte-ը

  • Գերմանիայում մինչև 12 ամիս մնալու հնարավորություն՝ աշխատանք փնտրելու կամ մասնագիտական ​​վերապատրաստում անցնելու համար
  • Հնարավորություն է տալիս օրինական աշխատանքի անցնել շաբաթական մինչև 20 ժամ կամ փորձնական աշխատանքի անցնել մինչև երկու շաբաթ
  • Եթե ​​դուք ստանում եք լրիվ դրույքով առաջարկ, ապա այս վիզան հնարավոր է հեշտությամբ փոխակերպվել աշխատանքային կացության թույլտվության՝ առանց Գերմանիայի տարածքը լքելու
  • Եթե ​​մինչև քարտի ժամկետի ավարտը աշխատանքի առաջարկ կա, բայց աշխատանքային պայմանագիրը դեռ կնքված չէ, ապա հնարավոր է թարմացնել քարտը։
Share This Article