Բամբակի համաշխարհային գներն աճել են 30 %-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է ավելի քան 10 տարվա ընթացքում: Գնաճի պատճառը երաշտն ու անոմալ շոգն է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ գների նման աճ չի գրանցվել 2011 թվականից ի վեր։ Ներկայումս բամբակ է ներկրում Հնդկաստանը, որն արտադրության համաշխարհային առաջատարն է։
Երկրորդ տեղում Բրազիլիան է, որը մատակարարում է 17% բամբակ, իսկ առաջինը Միացյալ Նահանգներն է՝ 33% ցուցանիշով։ Այս սեզոնին ԱՄՆ-ում բամբակի արտադրությունը նվազել է 28 %-ով։
Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելք էր դրել ույղուրական բամբակի մատակարարման վրա։ Ամերիկյան նորաձեւության ինդուստրիայի աշխատակիցներն այժմ չեն կարողանում օգտագործել Չինաստանի Սինցզյան տարածաշրջանի բամբակը, քանի որ ենթադրվում է, որ դրա արտադրության համար ույղուր ժողովրդին հարկադրաբար ուղարկել են աշխատանքային ճամբարներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում