Սպիտակ տունը մշակել է կրիպտոարժույթների կարգավորման և զարգացման ծրագիր

1 Min Read

Սպիտակ տունը առաջին հրապարակումն է արել ԱՄՆ-ում կրիպտոարժույթների կարգավորման մասին։ Մատնանշվել է, թե ինչպես ֆինանսական ծառայությունների արդյունաբերությունը պետք է զարգանա՝ առանց սահմանների գործարքներով, և թե ինչպես խուսափել թվային խարդախություններից: Այս մասին տեղեկանում ենք CNBC-ից։

Երկար սպասված այս հայտարարությունը գրավել է ինչպես կրիպտո արտադրողների, այնպես էլ ոլորտի ներդրողների ուշադրությունը:

Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Բրայան Դիզը և ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարության մեջ ասացին, որ այս ամենը կոչված է ԱՄՆ-ի դերն ապահովելուն՝ առաջատար թվային ակտիվների էկոհամակարգի կառավարման ոլորտում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Share This Article
1 Comment