Ավստրալիան հայտարարել Է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

1 Min Read

Ավստրալիան պատժամիջոցներ կկիրառի 28 ռուսաստանցիների նկատմամբ, որոնք կապված են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեների հետ: Այս մասին ասված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարության մեջ։

«Լրացուցիչ նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելք են սահմանվել Ռուսաստանի կողմից նշանակված 28 անջատողականների, նախարարների և պաշտոնյաների նկատմամբ։ Նրանց թվում կան անձինք, ովքեր արհամարհել են միջազգային իրավունքը, որպեսզի օրինականացնեն Ռուսաստանի անօրինական գործողությունները Ուկրաինայում՝ կեղծ հանրաքվե անցկացնելով, ապատեղեկատվություն տարածելով և ահաբեկելով»,- ասվում է փաստաթղթում։

Նախօրեին ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել՝ նրա կազմում չորս շրջան ընդգրկելու պատճառով։ Սահմանափակման տակ են հայտնվել ՌԴ Պետդումայի և Դաշնային խորհրդի մի շարք անդամներ։ Ռուսաստանին աջակցելու համար պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Չինաստանի, Բելառուսի և Հայաստանի որոշ ընկերություններ։

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները էական ազդեցություն չեն ունենա ռուսական տնտեսության վրա, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա լրացնել բացը նավթից և գազից ստացվող եկամուտներով։

Share This Article