Կկայանա Թուրքիայի և Եվրամիության միջև «Բարձր մակարդակի առևտրային երկխոսության» առաջին նիստը

1 Min Read

Բրյուսելում կկայանա Թուրքիայի և Եվրամիության միջև «Բարձր մակարդակի առևտրային երկխոսության» առաջին նիստը։

Նշվում է, որ այն տեղի կունենա Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի նախագահությամբ։

Նիստի շրջանակներում Բոլաթը և Դոմբրովսկիսին կհանդիպեն Թուրքիայի և ԵՄ-ի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։

Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիա-ԵՄ առևտրային և տնտեսական համագործակցության խորացումը, երկկողմ առևտրային հարցերը և համագործակցության ոլորտներում ձեռք բերված առաջընթացը, ներառյալ, որոնք քննարկվել էին 2023-ի հոկտմեբերին տեղի ունեցած երկրողմ առևտրի հարցերով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ։

Share This Article