Փողի զանգվածում էական տատանումներ չեն գրանցվել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Երկրի տնտեսության բնականոն աշխատանքի ու զարգացման համար խիստ կարևոր նշանակություն ունի փողի շրջանառությունը: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները հիմք ընդունելով՝ կարելի է փաստել, որ 2024թ․մարտի վերջի դրությամբ փողի զանգվածում էական տատանումներ չեն դիտվել:

Ուսումնասիրենք Հայաստանում փողի զանգվածի և փողի բազմարկիչի դինամիկան 2024թ․ առաջին երեք ամիսներին․

 2024թ․ մարտի վերջի դրությամբ հանրապետությունում փողի զանգվածի ծավալները կազմել են֏5,07 տրլն։ Փողի բազմարկիչի կամ  արագույթան դինամիկան ևս էական չի տատանվել և 2024թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է 2,9։

Հաջորդիվ կարևոր է նաև դիտարկել փողի զանգվածի կառուցվածքը, որը ևս 2024թ․ առաջին երեք ամիսներին էական փոփոխություններ չի կրել․

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ փողի զանգվածի ծավալներում 33,9% մասնաբաժին ունեն արտարժույթով ավանդները։
Հաջորդիվ դրամով ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալներն են՝ համապատասխանաբար 28,3% և 23,4% մասնաբաժիններով։ Հանրապետությունում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալները կազմել են մոտ
֏732 մլրդ  կամ փողի զանգվածի ծավալների՝ 14,4%-ը։

 

Share This Article