ՀՀ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ծրագրերի ձախողումն անթույլատրելի է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Վերջին շրջանում հանրության կողմից ամենաքննարկված թեմաներից մեկը Էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված իրադարձություններն էին: Մեր վերլուծություններում տարբեր տեսանկյուններից անդրադարձել ենք նախարարության գործունեությանը, մատնանշել գործունեությանն ուղղված տարբեր խնդիրներ։ Սակայն, ինչպես նշում են թավշյա իշխանությունները, սխալներ թույլ ենք տալիս բոլորս։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության բյուջեին՝ պետք է փաստել, որ 2024թ.-ին նախարարությանը հատկացվող դրամական միջոցների ծավալներն աճել են 40%-ով՝ կազմելով մոտ ֏91 մլրդ։ Հասկանալու համար, թե այս գումարը ինչ կարևոր ծրագրերի իրականացման համար է հատկացվում, առաջարկում ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերը․

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2024թ.-ին նախարարությանը հատկացրած գումարների 28%-ը կամ մոտ ֏26 մլրդ հատկացվելու է գյուղատնտեսության արդիականացման ծրագրի իրականացմանը։ Մոտ 23%-ը կամ ֏20 մլրդ հատկացվում է գիտելիքահենք, նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցությանը։

Նախարարության 2024թ.-ի բյուջեի շուրջ 18%-ը կամ ֏15 մլրդ հատկացվում է գյուղատնտեսության խթանման ծրագրին։ Մոտ 15%-ը կամ ֏13 մլրդ տրվելու է զբոսաշրջության զարգացման ծրագրին։ 9% կամ մոտ ֏8 մլրդ հատկացվում է ներդրումների և արտահանման խթանման ծրագրին։ 

Ամփոփելով՝ կարող ենք միայն արձանագրել, որ վերոնշյալ ծրագրերի արդյունավետ իրականացումից էապես կախված է ոչ միայն ՀՀ տնտեսության արդիականացումն ու անվտանգությունը, այլ նաև պետության անվտանգությունը։ Հետևաբար, կենսական նշանակություն ունեցող ծրագրերի չիրագործումը կամ ձախողումն մեծ վնաս է հասցնում ոչ միայն մեզ՝ հարկատուներիս, այլև մեր պետության ներկային և ապագային։

TAGGED:
Share This Article