Ինչպիսին կլինի թշնամու կողմից զավթված տարածքների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

3 Min Read

Մարզերի զարգացման հիմնախնդիրներին մենք բազմիցս անդրադարձել ենք: Հատուկ նշել ենք, որ վերջին 30 տարիներին ձևավորված երևանակենտրոն քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենալու պետության համար:  Ավելին, Ադրբեջանի վերջին գործողությունների արդյունքում թշնամին հսկայական տարածքներ է զավթել Սյունիքում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ թուրքերին են անցել հսկայական ցորենի արտեր, և տեղի բնակչությանը չի թույլատրվում դրանք մշակել: Այս պայմաններում Հայաստանն արձանագրում է տարօրինակ տնտեսական աճեր:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԵՎ ՆԱՎԹԸ «ԽԼԱՑՐԵԼ» ԵՎ «ԿՈՒՐԱՑՐԵԼ» ԵՆ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փաստացի ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը որևէ կերպ չի արձագանքում մարզերի խնդիրներին: Այսինքն՝ ինչ է ստացվում՝ թշնամին առանց խոչընդոտների յուրացնում է հայկական տարածքներ, իսկ ՀՀ տնտեսության վրա դա որևէ կերպ չի անդրադառնում: Սա հետևանքն է այն բանի, որ ողջ տնտեսությունը կենտրոնացված է Երևանի և հարակից մի քանի քաղաքների վրա:

Տնտեսությունը պատանդ է ընկել արտերկրից եկող տրանսֆերտների ձեռքին: Հայաստանի տնտեսությունն էապես կախված է ներմուծման ծավալներից: Փաստացի այս երեք կախվածությունները մի կողմից թույլ են տալիս թվացյալ աճեր արձանագրել, մյուս կողմից երկարաժամկետ հեռանկարում խեղդում է ՀՀ տնտեսությունը՝ նոր վտանգների առջև կանգնացնելով պետությանը:

Վերադառնալով թշնամու կողմից զավթված ցորենի արտերին՝ փաստենք, որ այդ բերքի շնորհիվ՝ Հայաստանում ապահովվում է, օրինակ, հացի արտադրության հարցը: Պատկերացրեք՝ ինչ կկատարվի, եթե անընդհատ կորցնենք գյուղատնտեսության համար նախատեսված ցանքատարածությունները:

Այս առումով ՎԿ-ն հրապարակել է հետաքրքիր վիճակագրություն, որը կցանկանանք ներկայացնել մեր ընթերցողներին.

Գծապատկեր 1. Աշնանացան և գարնանացան ցորենի ընդհանուր բերքահավաքի տարածությունը, հավաքված բերքը և 1 հեկտարի միջին բերքատվության ցուցանիշները 2022թ-ի դրությամբ

Նկատենք, որ 2022թ-ին աշնանացան և գարնանացան ցորենի ընդհանուր բերքահավաքի տարածությունները կազմել են համապատասխանաբար 54,985 և 1,570 հա: Այս տարածություններից հավաքված բերքը աշնանացան և գարնանացան ցորենի համար կազմել է համապատասխանաբար 1,352,975 և 33,153 ցենտներ:
1 հեկտարի միջին բերքատվությունն աշնանացան ցորենի պարագայում կազմել է 25 ցենտներ, իսկ գարնանացան ցորենի դեպքում՝ 21 ցենտներ:

Աշնանացան ցորենի պարագայում առաջատար են հետևյալ մարզերը.

Գծապատկեր 2. Աշնանացան ցորենի ընդհանուր բերքահավաքի տարածությունը, հավաքված բերքը և 1 հեկտարի միջին բերքատվության ցուցանիշները Սյունիքի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 2022թ-ի դրությամբ

Վիճակագրությունը փաստում է, որ աշնանացան ցորենի ընդհանուր բերքահավաքի ամենամեծ տարածությունը Շիրակում է ՝ 12,634 հա: Նրան հաջորդում են ևս 3 մարզեր՝ Գեղարքունիքը՝ 9,614 հա, Լոռին՝ 9,262 հա, և Սյունիքը՝ 9,034 հա: Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում և Սյունիքում 2022թ-ին հավաքաված բերքի ծավալները կազմել են համապատասխանաբար 301,619, 155,811, 265,799 և 233,125 ցենտներ: Փաստացի 1 հեկտարի հաշվով միջին բերքատվությունը Շիրակում կազմել է 23.9 ցենտներ, Գեղարքունքիում՝ 16.2 ցենտներ, Լոռիում՝ 28.7 ցենտներ, և Սյունիքում՝ 25.8 ցենտներ:

Ուսումնասիրենք իրավիճակը գարնանացան ցորենի պարագայում.

Գծապատկեր 3. Գարնանացան ցորենի ընդհանուր բերքահավաքի տարածությունը, հավաքված բերքը և 1 հեկտարի միջին բերքատվության ցուցանիշները Արագածոտնում, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 2022թ-ի դրությամբ

Այս պարագայում ընդհանուր բերքահավաքի տարածությունը հիմնականում պատկանում է Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում համապատասխանաբար 479 հա և 307 հա: Հավաքված բերքի ծավալներում առաջատար են Արագածոտնի մարզը՝ 9,607 ցենտներ, և Լոռու մարզը՝ 7,220 ցենտներ: 1 հեկտարի միջին բերքատվությամբ առաջատար են Լոռին՝ 26.4 ցենտներ, և Շիրակը՝ 22.8 ցենտներ:

TAGGED:
Share This Article