ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ԵՎ ՆԱՎԹԸ «ԽԼԱՑՐԵԼ» ԵՎ «ԿՈՒՐԱՑՐԵԼ» ԵՆ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Աշխարհը շարունակում է սուզվել ճգնաժամի մեջ։ Դրան նպաստում են երկակի չափանիշները։ Մասնավորապես, Սերբիայի տխրահռչակ նախագահ Ալեքսանդր Վուչիչը համարում է, որ Ադրբեջանի բռնապետը Եվրոպայում դարձել է սիրելի անձ։ Այս խոսքերի վրա զվարճանում է Եվրոպական Միության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ մոռանալով Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած բռնապետ Ալիևի զորքերի գործած սարսափելի ոճրագործությունների մասին։ Հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է լինում, երբ Պուտինին բռնապետ համարող Եվրոպան «պարում» է թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դուդուկի տակ՝ մի կողմ դնելով բոլոր բարոյական նորմերը։ Անշուշտ, այստեղ նկատվում է նաև վերջին տարիների հայոց դիվանագիտական գործոնի բացակայությունն ու անգործությունը։

Վուչիչի և Ալիևի <<սերը>> իրապես փոխադարձ է, քանի որ այս երկու երկրներն ունեն ընդհանուր արժեքներ.

Գծապատկեր 1. Սերբիա և Ադրբեջան. նույն մետաղադրամի տարբեր կողմերը

Երկու երկրներում էլ օրենքի գերակայության հետ կապված խնդիրներ կան։ Տարբերությունը նրանում է, որ Ադրբեջանում այդ խնդիրներն ավելի խորն են, իսկ Սերբիայում դեռևս խորանալու միտում ունեն։ Կոռուպցիայի նկատմամբ վերահսկողությունը երկու երկրներում գտնվում է անմխիթար վիճակում։ այս առումով էլ իրավիճակն ավելի սուր է Ադրբեջանում։

Քաղաքական իրավունքների համաթվով Ադրբեջանում օրհասական վիճակ է։ Մասնավորապես, քաղաքական իրավունքների պահպանումն Ադրբեջանում գտնվում է 0-ական կետում, իսկ Սերբիայում նկատվում է վատթարացման միտում՝ չնայած ցուցանիշը 4 բալ մակարդակում է։

Եվ վերջապես քաղաքացիական ազատությունների մասով Ադրբեջանը գտնվում է հատակում՝ 6 բալ, իսկ Սերբիայում արձանագրվել է 3 բալ մակարդակ։

Մի փոքր էլ մերձենալով ալիևաէրդողանական խմբակին` Սերբիան ընդհանրապես կգլորվի անդունդ։ Մյուս կողմից սերբական տնտեսությունը չափազանց մեծ պահանջարկ ունի էժան վառելիքի նկատմամբ.

Գծապատկեր 2. Սերբական տնտեսությունը կարիք ունի Ադրբեջանական ռեսուրսների

Սերբական տնտեսության աճի տեմպի 5 տարվա միջինը կազմում է 2 %: Այս տեմպը պահպանելու համար անհրաժեշտ են բավականին մեծ ծավալով էներգետիկ ռեսուրսներ։

Սերբիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 57,1 %-ը, գործազրկության մակարդակը՝ 12 % է, իսկ գնաճը 2021 թ.-ին կազմել է 4 %։ Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ տնտեսության աճի տեմպերի դանդաղեցումը կարող է է’լ ավելի խորացնել պարտքի բեռը, գործազրկության բարձր մակարդակը և բերել գնաճի արագացման։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով