Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

235 տարի առաջ հունվարի 26-ին հիմնադրվել է ավստրալական Սիդնեյ քաղաքը։ Ներկայումս Սիդնեյը համարվում է Ավստրալիայի խոշորագույն քաղաքը։ Վերջինս հայտնի է իր օպերային թատրոնով, Հարբոր բրիջ կամրջով, իր գեղեցիկ ծովափերով և ազգային արգելոցներով։ Բացի այդ, Սիդնեյն աշխարհի ամենաբազմազգ և բազմամշակույթ քաղաքներից մեկն է։ Նկատենք, որ Սիդնեյ քաղաքի խորհրդանիշն է համարվում օպերային թատրոնի յուրօրինակ տեսքով շինությունը։

2000 թ․-ին այստեղ անցկացվել են ամառային օլիմպիական խաղերը։ Սիդնեյը  համարվում է Ավստրալիայի ամենահին և ամենաթանկ քաղաքը։ Երկար տարիներ Սիդնեյ և Մելբուռն քաղաքների միջև պայքար էր ընթանում մայրաքաղաքի կարգավիճակ ստանալու համար։ Այս կոնֆլիկտը հարթելու նպատակով Ավստրալիայի կառավարությունը որոշեց կառուցել Կանբերա քաղաքը, որը ներկայումս Ավստրալիայի մայրաքաղաքն է։

Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր երրորդ սիդնեյցին համարվում էմիգրանտ։ Ավստրալիայի տնտեսության մոտավորապես 25 %-ը պատկանում է Սիդնեյի տնտեսությանը։ Սիդնեյցիներն ունեն ամենաբարձր միջին աշխատավարձը Ավստրալիայում՝ $ 42,600։ Չնայած այն հանգամանքին, որ Սիդնեյը համարվում է Ավստրալիայի հնագույն քաղաքներից 1-ը, վերջինս այս ցուցանիշով չի կարող նույնիսկ մոտենալ մեր մայրաքաղաք Երևանին։ Այդուհանդերձ, նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում Սիդնեյում կյանքի որակը էապես գերազանցում է Երևանի կյանքի որակին․

Գծապատկեր 1. Կյանքի որակի համաթիվը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում 2022 թ․-ի դրությամբ

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները՝ կյանքի որակի համաթիվը Երևանում կազմել է 118,2 բալ, այն պարագայում, երբ Սիդնեյում այն կազմում է 176,9 բալ։ Վերջինս բավականին բարձր ցուցանիշ է աշխարհի մասշտաբով։

Դիտարկենք կյանքի որակի համաթվի բաղադրիչների մասով Երևանի և Սինդեյի միջև առկա տարբերությունները․

Գծապատկեր 2. Կյանքի որակի համաթվի բաղադրիչների մակարդակը Երևանում և Սիդնեյում 2022 թ․-ին

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ից, Սիդնեյում գնողունակության մակարդակը՝ 108,2 բալ, էապես բարձր է Երևանի նույն ցուցանիշից՝ 26,3 բալ։ Հետաքրքիր է, որ անվտանգության առումով առաջատար է Երևանը, որտեղ անվտանգության ենթահամաթիվը կազմել է 78,4 բալ։

Share This Article