Չինաստանում ածխի սպառման կտրուկ աճը կարող է լուրջ վտանգ ներկայացնել ողջ աշխարհի համար

1 Min Read

Չինաստանում ածխի սպառման կտրուկ աճը, որն առաջացել է երկրում էներգետիկ ճգնաժամի պատճառով, կարող է լուրջ վտանգ ներկայացնել ողջ աշխարհի համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Չինաստանը բախվում է երբևէ գրանցված ամենավատ շոգին. ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է, և դա երկրում էներգետիկ ճգնաժամ է առաջացրել։


Չինաստանում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով գործարանները փակվել են, երկնաքերերը հայտնվել են մթության մեջ, իսկ մետրոյի և տների մոտ լույսն անջատված է։ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով չեն աշխատում օդորակիչները, իսկ ձկներն ու թռչունները սկսել են սատկել։
CNN-ի փոխանցմամբ՝ Չինաստանում էլեկտրաէներգիայի անջատումը խախտում է աշխարհի տնտեսական հավասարակշռությունը։ Բայց, միևնույն ժամանակ, էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար ածխի սպառման աճը, կլիմայի լուրջ փոփոխությունների առումով, կարող է հանգեցնել բնապահպանական աղետի։


Greenpeace-ի Պեկինի կլիմայի հարցերով խորհրդական Լի Շուոյի կարծիքով՝ ծայրահեղ երաշտը կազդի ինչպես սովորական մարդկանց կյանքի, այնպես էլ էներգիայի մատակարարման վրա։

Share This Article