Ավտոարտադրողներ Ford Motor Co.-ի և General Motors Co․-ի գները սկսել են նվազել, արդյունաբերության հեռանկարի հետագա վատթարացան կանխատեսումների պատճառով։ Wall Street-ի վերլուծաբանները կանխատեսում են շահույթի կտրուկ անկում հաջորդ տարի:
ԱՄՆ-ի և եվրոպական ավտոմոբիլային ընկերությունների շահույթը հաջորդ տարի կկրճատվի երկու անգամ, քանի որ ավելի ցածր պահանջարկը կհանգեցնի մեքենաների ավելցուկի, գրում են UBS Group AG-ի վերլուծաբանները: Միևնույն ժամանակ, RBC Capital Markets-ի վերլուծաբան Ջոզեֆ Սփակը ևս ասել է, որ 2023 թվականի համար ոլորտի գնահատումները պետք է «էապես նվազեն»:
Շատ ավտոարտադրողների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել այս տարի, քանի որ ներդրողները, որոնք անհանգստացած են ոլորտի բազմաթիվ խնդիրներով, ներառյալ մատակարարման խնդիրները, աճող ծախսերը և դրամական միջոցների պակաս ունեցող սպառողները, ազատվում են բաժնետոմսերից:
Վերլուծաբաններն այսպիսով նպաստել են Volkswagen AG, General Motors Co. և Renault SA և Ford Motor Co. Ընկերությունների բաժնետոմսերի էժանացմանը։
Ինչ վերաբերում է էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla Inc.-ին, որի երրորդ եռամսյակի մատակարարումները չեն համապատասխանում ակնկալիքներին, UBS-ի և RBC-ի վերլուծաբաններն ավելի դրական են արտահայտվել: UBS-ը կարծում է, որ Իլոն Մասկի գլխավորած ընկերությունը շարունակում է աճը գների կրճատման և ծախսերի կրճատման միջոցով, մինչդեռ RBC-ի Spak-ը կարծում է, որ ընկերությունը միջնաժամկետ կտրվածքով շատ լավ դիրքավորվում է որպես էլեկտրամոբիլների էժան մատակարար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում