Ապրանքաշրջանառությունը ԱՊՀ-ում աճում է. Միշուստին

1 Min Read

ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է, վերջին 4 տարվա ընթացքում այն 2/3-ով աճել է։

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է Tass.ru-ն։

Աճի 6 %  ցուցանիշը միջոցառումների ծրագրով նախատեսված որոշումների կատարման շնորհիվ է արձանագրվել, ինչը նաև լրացուցիչ 7 % աճի տեմպ է հաղորդել փոխադարձ առևտրի ծառայություններին։

Միշուստինը հավելել է, որ ծրագրի իրականացումն ապահովել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների 2 % աճ։

Նա ընդգծել է, որ ԱՊՀ մասնակիցների ՀՆԱ-ն 2023 թ. արդյունքներով աճել է 3,8 %–ով, իսկ ԵՄ երկրներում՝ կես տոկոսից պակաս։

«Երկարաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,– հավաստիացրել է ՌԴ վարչապետը:

 

Share This Article