ՀՀ-ին դիտարկում ենք որպես ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարթակ․ Իրանի դեսպան

1 Min Read

Հայաստանին մենք չենք դիտարկում որպես երեք միլիոնանոց շուկա։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«ՀՀ-ին մենք տեսնում ենք որպես 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարթակ։ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որի հետ ունենք ընդհանուր սահման»,- նշեց դեսպանը։

Սոբհանին հայտնեց, որ երկու երկրների միջև հունվար և փետրվար ամիսների առևտրի ծավալների աճ է արձանագրվել։

Նախորդ տարի 704 մլն դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել։ Հաշվի առնելով մի շարք ծրարգրեր, որոնք քննարկում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ 2024 թ․-ին ակնկալվում է երկկողմ ապրանքաշրջանառության ավելի մեծ աճ։

Համոզված եմ, եթե որոշ պայմաններ կարողանանք ստեղծել, ինչպես նաև հարթել առկա խոչընդոտները, կկարողանանք մեծ թվեր արձանագրել առևտրատնտեսական հարաբերություններում։

Մոտ ապագայում Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահն է ՀՀ այցելելու և լիահույս եմ, որ այցի շրջանակում կկարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առևտուրը զարգացնելու ուղղությամբ»,- ասել է դեսպանը։


Շուտով ՀՀ-ում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոնը․ դեսպան


 

TAGGED:
Share This Article