Շուտով ՀՀ-ում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոնը․ դեսպան

1 Min Read

Առևտուրն Իրանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարևորագույն մասն է կազմում։ Մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, գրեթե 2-3 անգամ աճել է։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Դեսպանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտուրը և տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։

Սոբհանին նշեց, որ Իրանն օրակարգում մի քանի ծրագրեր ունի  ՀՀ-ի հետ առևտուրը զարգացնելու համար։

«Դրանցից մեկը կոմունիկացիաների ոլորտում է․ երկու երկրներ մուտք գործելու համար գանձվող վճարների դյուրացման և ճանապարհների բարեկագարման հարցերը։

Օրակարգում նախատեսում ենք նաև ՀՀ- հետ ապրանքների փոխանակում իրականացնել»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ շատ շուտով ՀՀ-ում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոնը։

 

 

 

 

Share This Article