Ջուրը կէժանանա, բայց դրանից կօգտվի միայն Կառավարությունը

1 Min Read

Հայաստանում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մատակարարվող ջրի գինը կնվազի 2,427 դրամով։ Որոշման նախագիծը տեղադրված է Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում, տեղեկացնում է Banksnews.am-ը։

Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի՝ 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։

Հիշեցնենք, որ 2023 թվականի համար ՀՀ կառավարությունը տրամադրել էր սուբսիդիա և սպառողները (բացի սոցիալապես անապահովներից) ներկայումս վճարում են 200.47 դրամ/խմ: Նախնական քննարկումների արդյունքում սուբսիդավորումը կշարունակվի և ապառողները 2024 թվականին կշարունակեն վճարել նույն գումարը՝ 200.47 դրամ:

Այսինքն, ստացվում է, որ թեև ջրի գինը 2,4 դրամով կնվազի՝ նախկին 208․ 419 դրամի փոխարեն դառնալով 205,992 դրամ, դա չի ազդի բնակիչների վրա, պարզապես կպակասի Կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորումը։

Որոշման նախագիծը վաղը կքննարկվի հանձնաժողովի նիստում։

TAGGED:
Share This Article