Հայաստանում ֆինանսական ծառայությունները թանկացել են, իսկ սննդամթերքը՝ էժանացել․ ի՞նչ գնային փոփոխություններ են եղել մարտ ամսին

1 Min Read

Հայաստանի սպառողական շուկայում 1 տարվա ընթացքում գներն ընկել են 1,2 %-ով։ Մարտ ամսվա տվյալները Banksnews.am-ը ստացել է ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Ամենաշատն էժանացել են սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները՝ 5,6 %-ով։ Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում:

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով։

Այսպես․

  • Հացաբուլկեղեն և ձավարեղեն՝ -6.8 %-ով
  • Միս՝ -1.7 %-ով
  • Ձուկ և ծովամթերք՝ -6.7 %-ով
  • Կաթնամթերք, պանիր և ձու` -1.7 %-ով
  • Յուղեր և ճարպեր` -16.5%-ով
  • Միրգ` -2.7 %-ով
  • Բանջարեղեն` -13.8 %-ով
  • Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն` -3.4 %-ով
  • Սննդամթերք, չներառված ուրիշ խմբավորումներում` -5.3 %-ով
  • Գինի` -1.2%-ով

Այնուամենայնիվ, որոշ ապրանքներ շարունակել են թանկանալ․

  • Սուրճ, թեյ և կակաո՝ 1.4 %-ով
  • Հանքային կամ աղբյուրի ջուր. շշալցված խմելու ջուր` 1.0 %-ով
  • Օղի` 10.1 %-ով
  • Գարեջուր` 5.1 %-ով
  • Ծխախոտային արտադրատեսակներ` 8.2 %-ով

Բացի այդ, թանկացել են նաև մի շարք ծառայություններ։ Մասնավորապես՝

  • Հագուստ և կոշիկը՝ 1,2 %-ով
  • Տրանսպորտը՝ 9%-ով
  • Կրթությունը՝ 4,8 %-ով
  • Ռեստորանները և հյուրանոցները՝ 3,8 %-ով

Ընդհանուր առմամբ՝ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. մարտին 2023թ. մարտի համեմատ սակագներն աճել են 2.5%-ով։ Ամենաշատը թանկացել են հանգստի կազմակերպման համալիր ծառայությունները՝ 19.5 %-ով, դրան հաջորդում են՝ ֆինանսական ծառայությունները՝ 7.7 %-ով։

 

Անժելա Պողոսյան

Share This Article