Վին Դիզելը $ 10 մլն է վաստակել «Ավատար 2»-ի նկարահանումներից

1 Min Read

Ամերիկացի դերասան Վին Դիզելը մեծ հոնորար է ստացել Ջեյմս Քեմերոնի «Ավատար 2. Ջրի ճանապարհը» ֆիլմի նկարահանումների համար։ Այս մասին հայտնում է Koimoi-ն։

Դիզելն այս նախագծից վաստակել է $ 10 մլն։ Նրա դերի մանրամասները դեռ հայտնի չեն։ Նույն հոնորարը ստացել է Սեմ Ուորթինգթոնը, ով մարմնավորել է Ջեյք Սալլիին։ Նշվում է, որ դերասանը կկարողանա նաև պահանջել վարձույթից ստացված շահույթի 5 %-ը։

  • Նեյթիրիի դերակատար Զոյա Սոլդանան վաստակել է $ 8 միլիոն
  • Քեյթ Ուինսլեթը՝ $ 6 միլիոն
  • Սիգուրնի Ուիվերը՝ $ 3,5 միլիոն
  • Սթիվեն Լանգը՝ $ 2 միլիոն
  • Ֆիլմի արտադրական բյուջեն գնահատվում է $ 250 միլիոն։

Ավելի վաղ Ջեյմս Քեմերոնը հրաժարվել էր «Ավատար 2»-ի սցենարից, որը նա գրում էր մեկ տարի շարունակ։

TAGGED:
Share This Article