Թուրքիայում գնաճը գերազանցել է 80%-ը

1 Min Read

Թուրքիայում տարեկան կտրվածքով գնաճը 2022 թվականի օգոստոսին հասել է 80,21 %-ի։ Փոխանցում է «ТАСС»-ը։

Ըստ Թուրքիայի վիճակագրական գործակալության երկուշաբթի օրը հրապարակած տվյալների՝ տարեկան գնաճն աճել է 15-րդ ամիսն անընդմեջ՝ օգոստոսին կազմելով 80,2%՝ հուլիսի 79,6%-ից։ Bloomberg-ի հաղորդմամբ վերջին անգամ Թուրքիայում գնաճի բարձր ցուցանիշ է եղել 1998 թվականին՝ 84,64 %։ Գործակալության կողմից հարցված տնտեսագետների մեծամասնությունը օգոստոսին գների աճ էր կանխատեսել 81,2 տոկոսի մակարդակում։ Թանկացումները ամսական կտրվածքով հասել են 1,5 %-ի՝ ավելի քիչ, քան նախատեսված էր առանձին հետազոտության ժամանակ։

Միևնույն ժամանակ, ըստ Գնաճի վերլուծության անկախ խմբի (ENAG) տվյալների, այն աճել է մինչև 181,37 %:

Անցյալ տարվա դեկտեմբերից թուրքական իշխանությունները վարում են, այսպես կոչված, նոր տնտեսական քաղաքականություն, որը կենտրոնացած է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Այս տարի ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկն առաջին անգամ տոկոսադրույքը 14 %-ից իջեցրել էր 13%-ի։ ԿԲ-ն այս տարի փոխարժեքը պահել է անփոփոխ, մինչդեռ սպառողական գների աճն արագանում է, իսկ ազգային արժույթը թուլանում։ Այսպիսով, եթե հունվարի վերջին փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր մոտ 13,5 թուրքական լիրա, ապա փետրվարի վերջին այն արդեն 14 լիրա էր, իսկ այժմ անցել է 18 լիրայի սահմանը։

Share This Article