ԻՏԱԼԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԲԱԺԻՆ ԸՆԿԱԾ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Իտալիան, որը հանդիսանում է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերը, ընտրել է հերթական վարչապետին։ Երկրում քաղաքական համակարգը չափազանց անկայուն է։ Այդ պատճառով բավականին հաճախակի է տեղի ունենում վարչապետի հրաժարական, նոր ընտրություններ և նոր վարչապետի նշանակում։ Ներկայիս խորհրդարանական ընտրությունների արդյունքները հետաքրքիր էին այն իմաստով, որ իշխանության են եկել աջ ծայրահեղականները, իսկ որպես վարչապետ առաջադրվել է Ջորջիո Մելանին՝ Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը։

Վերջինիս գլխին թափվել են բազմաթիվ խնդիրներ, որոնցից առանձնացվել են ամենակարևորները․

Գծապատկեր 1․ Իտալիայի առաջին կին վարչապետին բաժին ընկած երեք ճգնաժամերը

Իտալիայի ներկայիս խնդիրների զգալի մասը պայմանավորված է նախկին իշխանությունների անհետևողականությամբ և ռազմավարական նշանակության սխալներով։ Այդ պատճառով նոր ընտրված վարչապետին ժառանգություն են հասել երեք հիմնական ճգնաժամերը՝ ուկրաինական, էներգետիկ և տնտեսական։ Ինչպես կլուծվեն այս խնդիրները, կախված է նոր կառավարության քայլերից։ Այդ համատեքստում Իտալիայի նոր վարչապետն արդեն իսկ թույլ է տվել իր առաջին սխալը․

Գծապատկեր 2․ Իտալիայի առաջին կին վարչապետը` Ուկրաինական ճգնաժամի մասին

Միանգամից երևում է, որ նոր վարչապետի մոտ բացակայում է փորձառությունն այսքան կարևոր պաշտոնի համար։ Ջորջիո Մելանին Ուկրաինական ճգնաժամը թուլացնելու և հաշտության եզրեր գտնելու փոխարեն է’լ ավելի է սրում իրավիճակը՝ նպաստելով ոչ միայն Իտալիայի, այլ նաև համաշխարհային տնտեսության ճգնաժամին։ Ջորջիո Մելանիի կարծիքով, եթե Ուկրաինան պարտվի և Եվրոպան մահանա, ապա կհաղթի ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը։

Մյուս կարևոր խնդիրը երկրում էներգետիկ ճգնաժամի խորացումն է․

Գծապատկեր 3․ Էներգետիկ ճգնաժամը Իտալիայում

Ռուսական գազից և նավթից հրաժարվելը և այլ պատժամիջոցների սահմանումը հանգեցրել են նրան, որ Եվրոպայում առկա էներգետիկ ռեսուրսները չեն կարողանում ապահովել տնտեսության պահանջարկը էլեկտրաէներգիայի նկատմամբ։ Երկրում առկա էներգետիկ ճգնաժամի բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով իտալական կառավարությունը հատկացրել է շուրջ $ 50 մլրդ։ Վերջինս կազմում է Իտալիայի ՀՆԱ-ի 2,8 %-ը։

Միևնույն ժամանակ էլեկտրաէներգիայի սակագների աճը մեծ հարված են հասցրել տնային տնտեսություններին, որոնք էլեկտրաէներգիային հատկացնում են իրենց ծախսերի 10,3 %-ը։

Եվ, վերջապես, այնպիսի տպավորություն է, որ Իտալիայի տնտեսությունը սահուն կերպով ընկնում է ռեցեսիայի ճիրանները․

Գծապատկեր 4․ Տնտեսական հնարավոր ճգնաժամը Իտալիայում

Առաջին հերթին ռեցեսիայի մասին է վկայում, այն փաստը, որ երկրի ՀՆԱ-ի աճի տեմպը, երեք եռամսյակ շարունակ, նվազել է՝ 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում հաստատվելով 5 %-ի մակարդակում։ Երկրում շարունակում են աճել գները․ գնաճը 2022 թ․-ի սեպտեմբերին հասել է վերջին ամիսների առավելագույն մակարդակին՝ 9,4 %՝ ավելի շատ մոտենալով երկնիշ գնաճի շեմին։ Մյուս կողմից, գործազրկության մակարդակը հասել է վերջին ամիսների նվազագույն մակարդակին՝ 2022 թ․-ի օգոստոսին հաստատվելով 7,6 % մակարդակում։ Երկրի տնտեսության մռայլ վիճակի մասին է խոսում նաև գործարար ակտիվության ցուցանիշի ցածր մակարդակը՝ 47,6 բալ։

Այսպիսով, պետք է փաստել, որ առաջին կին վարչապետին չափազանց դժվար ժամանակներ են սպասվում, քանի որ պետք է լինելու բարդ որոշումներ կայացնել, որոնք շատ դեպքերում կարող է հանրության սրտով չլինեն։

 

 

 

 

Share This Article
1 Comment