Nvidia-ի ղեկավարը մեկ ամսվա ընթացքում վաստակել է շուրջ 170 մլն դոլար

1 Min Read

Nvidia-ի ղեկավարն ընկերության բաժնետոմսերի վաճառքից վաստակել է շուրջ 170 մլն դոլար:  Սա դարձել է ամենամեծ գումարը, որը նա հավաքել էր մեկ ամսվա ընթացքում, քանի որ արհեստական ​​ինտելեկտի համար օգտագործվող չիպերի անհագ պահանջարկը բաժնետոմսերի գինը հասցրել է նոր բարձունքների: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

1,3 միլիոն բաժնետոմսերի վաճառքը, որն այս տարվա առաջինն էր, տեղի ունեցավ ամսվա ընթացքում, երբ Nvidia-ի շուկայական արժեքը առաջին անգամ բարձրացավ հասնելով 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի:

Ընկերության համահիմնադիրը Bloomberg Billionaires Index-ում զբաղեցնում է 13-րդ տեղը՝ 107,7 միլիարդ դոլար կարողությամբ:

 


Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը. որքա՞ն է շուկայական արժեքն այս պահին


 

TAGGED:
Share This Article