Թուրքիայում դրվել է Էրդողանի իշխանության վերջի սկիզբը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Թուրքիան շարունակում է գործել նույն մեթոդներով՝ երկակի քաղաքականություն վարելով աշխարհի գերտերությունների հետ։ Այս խաղի արդյունքում Թուրքիան մեծ շուքով հաստատվեց Հարավային Կովկասում։ Հայաստանի պարտությունը նշանակում էր մեծ հաշվով Ռուասատանի պարտություն։ Սակայն, ռուսները  այլ քաղաքականություն են նախընտրում վարել։ Ռուս-թուրքական այս «սիրային խաղը» կարծես մոտենում է իր ավարտին, քանի որ Թուրքիայում անցկացված տեղական ընտրություններում գլխավոր քաղաքներում հաղթանակ են տանում Էրդողանի մրցակցիները։

Այս հանգամանքը ընդունել է հենց ինքը՝ երկարամյա նախագահ Էրդողանը, ում պարտությունը հուշում է, որ մարդիկ հոգնել են վարվող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից։


Թուրքական բանկերը շարունակում են մերժել վճարումները Ռուսաստանից․ ԶԼՄ


Հասարակությանը հատկապես հուզում է երկրի տնտեսությունը, որտեղ չնայած 2023թ. 4-րդ եռամսյակում դիտված ընդամենը 1% տնտեսական աճին, առկա է մեծ գնաճ, ազգային արժույթի արժեզրկում և  գործազրկության բարձր ցուցանիշ։ Հատկապես մատհոգիչ են թուրքական լիրայի արժեզրկման տեմպերը․

Պատմական տվյալները փաստում են, որ 2005թ. հունվար-2024թ. մարտ ժամանակահատվածում միջինում $1-ի գինը կազմել է 5,19։
$1ամենաթանկը եղել է 2024թ. մարտին և կազմել է
32,03։ Փաստացի ստացվում է, որ նախորդ ամսվա նկատմամբ լիրան արժեզրկվել է 4,13%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ շուրջ 69%-ով։

Նման կտրուկ արժեզրկումները բավականին ցավալի են Թուրքիայի նման խոշոր տնտեսության համար և առաջին հերթին հարված են հասցնում նրա ներդումային գրավչությանը։ Պոտենցիալ ներդրողները տեսնում են, որ կառավարությունը չի կարողանում կարգավորել գները, փոխարժեքի արժեզրկումը և երկրում մոլեգնող գնաճը։

Share This Article