Թուրքական բանկերը շարունակում են մերժել վճարումները Ռուսաստանից․ ԶԼՄ

1 Min Read

Թուրք արտահանողները դեռ չեն կարողանում դրամական փոխանցումներ ստանալ Ռուսաստանից, տեղական բանկերը մերժում են վճարումները, իշխանությունները իրավիճակը համարում են «ֆորսմաժորային», և երկու երկրների միջև առևտուրը կարող է կանգ առնել․ գրում է Dünya թերթը։

«Տարեսկզբից արտահանողները չեն կարողանում և՛ գումար ստանալ, և՛ փակել իրենց արտահանման հաշիվները, քանի որ Թուրքիայի բանկերը մերժել են Ռուսաստանից վճարումները։

Սակայն թուրքական արժույթի արժեքի պաշտպանության մասին №32 որոշման կոմյունիկեի եւ արտահանման մասին շրջաբերականի համաձայն՝ արտահանման հասույթը պետք է երկիր հասցվի 180 օրվա ընթացքում։

Առևտրի նախարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի համար այս ժամկետը համարում է ֆորսմաժորային և կարող է լրացուցիչ երկարաձգել մինչև 24 ամսով՝ ծանուցման ժամկետի ավարտից հետո»,- գրում է թերթը։

Աղբյուրը, վկայակոչելով տեղական շուկայի ներկայացուցիչներ ի կարծիքը, նշում է, որ «Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտուրը կանգ է առել»։

«Իրավիճակը կհանգեցնի նաև արտադրական հզորության նվազմանը: Ի վերջո, երբ շուկան փակ է, դա հանգեցնում է արտադրության դանդաղման: Կարողությունների կրճատումն ազդում է նաև զբաղվածության վրա»,- նշում է թերթը:

TAGGED:
Share This Article