Samsung-ի հեռախոսների սեփականատերերը մեկ շաբաթից չեն կարողանա օգտվել «Միր» վիրտուալ քարտերից, հայտնել են արտադրող ընկերությունից․ գրում է ՌԻԱ Նովոստին։
«2024 թվականի ապրիլի 3-ից Samsung Pay-ում «Միր» քարտերի ավելացումն ու օգտագործումն այլևս հասանելի չի լինի»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
Միաժամանակ, ծառայությունը կշարունակի աշխատել ակումբային և հավատարմության քարտերով։
«Միր» քարտերի սպասարկումը կկասեցվի ՀՀ բանկերի մեծ մասում. РБК
Բացի այդ, Mir Pay սմարթֆոնով վճարման Mir Pay համակարգի բջջային հավելվածն անհետացել է Google Play խանութից։ Նաև որոնումը այլևս չի գտնում «SBPay» և «Hello!» հավելվածները, որոնք նախկինում հասանելի էին ներբեռնման համար։
«Միր» վճարային համակարգի օպերատորը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում