«Բահամուտ» բլոկչեյնի ստեղծողները մեկնարկել են 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային ծրագիր

28 Դեկտեմբերի, 2023
1 Min Read
«Բահամուտ» բլոկչեյնի ստեղծողները մեկնարկել են 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային ծրագիր

Fastex էկոհամակարգի աջակցությամբ ստեղծված «Բահամուտ» հիմնադրամը հանդես է եկել 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային նախագծով: Բահամուտ բլոկչեյնի ստեղծողները՝ Արմեն Չախոյանը, Կարեն Թերջանյանը, Պավել Արամյանը և Վլադիմիր Իգիթխանյանը, որոշել են հրաժարվել իրենց FTN բոնուսներից՝ ներդնելով դրանք web3-ի կայացմանը նպաստող նախաձեռնության մեջ: Ներդրված գումարը բազմապատկվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ համահիմնադիր Վիգեն Բադալյանի առաջարկով, ստեղծվել է «Բահամուտ» հիմնադրամն իր Բահամուտ դրամաշնորհային ծրագրով:

«Մենք հավատում ենք Բահամուտ բլոկչեյնի ապագային և պատրաստակամ ենք օգնել բոլոր նրանց, ովքեր իրենց նախագծերով և գործունեությամբ կնպաստեն Բահամուտ բլոկչեյն համակարգի զարգացմանը», — ասել են «Բահամուտ» հիմնադրամի համահիմնադիրները:


Հավելենք որ web3-ի զարգացումը խթանող այս նախաձեռնության 10 միլիոն $FTN ֆոնդը կուղղվի այն կազմակերպությունների առաջարկած ծրագրերին, որոնք իրենց տեսակով համապատասխանում են Բահամուտ բլոկչեյնի ներկայիս պահանջներին և մրցունակ են Բահամուտ Արենա  անվանակարգերից մեկում լավագույնը ճանաչվելու համար։ Իսկ լավագույնները կստանան անհրաժեշտ աջակցություն և ֆինանսավորում՝ web3-ում կայուն և զարգացած բիզնես ստեղծելու համար: Ընտրված նախագծերին հետագայում կներկայացվեն նաև Fast TV-ի հատուկ հաղորդաշարի միջոցով:

TAGGED: ,
Կիսվեք այս հոդվածով
2 Comments