Ընկերությունը գրանցել է ամենադանդաղ աճը վերջին 7 տարվա ընթացքում. Euronews

2 Min Read
Tambov, Russian Federation - November 23, 2019 Lego minifigure businessmen having a meeting and discussing graphs showing the results of their successful teamwork.

Դանիական խաղալիք արտադրողի եկամուտը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 2%-ով՝ հասնելով 88.4 մլրդ եվրո,- գրում է Euronews-ը:

Անցյալ տարվա աճը 2022 թվականի համեմատ զգալիորեն ցածր էր: Lego-ի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 17%-ով: Սա, 2017 թվականից ի վեր, դանիական ապրանքանիշի ամենադանդաղ աճն է: Տնտեսական ճգնաժամը վերջին շրջանում ստիպել է սպառողներին վերանայել իրենց ծախսերը, հատկապես տոների նախաշեմին, որոնք ամենասպասված ժամանակն են խաղալիքներ գնելու համար:

Ըստ փորձագետների՝ ավելի քան 15 տարվա ընթացքում արդյունաբերությունն ամենածանր ժամանակահատվածն է ապրում: Lego-ի անցյալ տարվա  արդյունքներն այնքան էլ հիասթափեցնող չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Դանիական ընկերությունը հայտարարել է, որ 2023 թվականին գործառնական շահույթը կազմել է 2.3 մլրդ եվրո, իսկ 2022 թվականին այն կամել է 2.4 մլրդ եվրո:

«Մենք գոհ ենք մեր կատարողականից՝ հաշվի առնելով, որ 2023 թվականը ամենաբարդ շրջանն էր վերջին 15 տարում», – ասել է Lego-ի գործադիր տնօրենը:

Lego-ն նաև դիվերսիֆիկացնում է իր գործունեությունը ՝ ներդրումներ կատարելով այլ ապրանքների մեջ, ինչը թույլ է տալիս, որ իր եկամուտները պահպանվեն:

«Մենք շարունակեցինք ներդրումներ կատարել ապագայի համար և զգալի առաջընթաց ենք գրանցել թվային, կայուն զարգացման և մանրածախ առևտրի ոլորտներում, որոնք կապահովվեն երկարաժամկետ աճ», – ասել է Lego-ի գործադիր տնօրենը:

Վերջին տասնամյակում Lego-ն ներդրումներ է կատարել նաև կինոյի և հեռուստատեսային արդյունաբերության մեջ՝ ստեղծելով իր սեփական արտադրությունը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել հայտնի կերպարները:


Lego-ի հիմնադրի ծոռնուհին վաճառել է մոտ 1 մլրդ դոլարի բաժնետոմս


 

 

 

 

 

Կիսվեք այս հոդվածով