Binance-ը թույլտվություն է փնտրում ճապոնական շուկա վերադառնալու համար

1 Min Read

Binance-ը՝ աշխարհի խոշորագույն կրիպտո բորսաներից մեկը, ձգտում է լիցենզիա ստանալ Ճապոնիայում գործունեություն ծավալելու համար՝ այն բանից հետո, երբ չորս տարի առաջ հրաժարվեց գործել երկրում՝ թույլտվություն չունենալու պատճառով: Գրում է Bloomberg-ը։

Binance-ի հետաքրքրության հիմնական պատճառները երկրի մեղմացնող մոտեցումն է կրիպտոարժույթների նկատմամբ և օգտատերերի զգալի աճը։ Բացի այդ այն համարվում է աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի տնտեսական աշխուժացման ծրագիրը ներառում է այսպես կոչված Web3 ընկերությունների աճին աջակցություն։ «Web3» տերմինը վերաբերում է ապակենտրոնացված ինտերնետի տեսլականին, որը կառուցված է բլոկչեյնի վրա:

Անցյալ ամիս Ճապոնիայի ֆինանսական կարգավորող մարմինն առաջարկեց մեղմացնել կրիպտո ակտիվների համար կորպորատիվ հարկային կանոնները:

Binance-ի համահիմնադիր միլիարդատեր Չժաոն հրաժարվել էր 2018-ին Ճապոնիայում ներկայացուցչություն հիմնելու ծրագրից՝ արժեթղթերի կարգավորող մարմնի հարցումներից հետո, որոնք հանգեցրել էին իրավական ծանուցման՝ երկրում առանց լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու մասին:

Ասիայում Binance-ը ներկայացված է Թաիլանդում, Մալայզիայում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում։

Share This Article