105 մլն լարի` բնական աղետների հետևանքները վերացնելու համար

0 Min Read

Վրաստանի քաղաքապետարաններին հատկացվել է 105 մլն լարի (38 մլն դոլար) բնական աղետների հետևանքները վերացնելու համար։ Այս մասին հայտնում է  Sputnik Грузия-ն:

Համապատասխան բանաձեւն արդեն ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ամենամեծ գումարը՝ 9,1 մլն լարի (3,3 մլն դոլար), հատկացվել է Օզուրգեթիի մունիցիպալիտետին, իսկ ամենափոքրը՝ Տիանեթիի քաղաքապետարանին՝ 193 հազար լարի (70 հազար դոլար)։

Share This Article