Lego-ի հիմնադրի ծոռնուհին վաճառել է մոտ 1 մլրդ դոլարի բաժնետոմս

1 Դեկտեմբերի, 2023
1 Min Read
Lego-ի հիմնադրի ծոռնուհին վաճառել է մոտ 1 մլրդ դոլարի բաժնետոմս

Lego-ի հիմնադրի ծոռնուհին՝ 47-ամյա Սոֆի Քրիստիանսենը, 930 մլն դոլարով վաճառել է ընկերության իր բաժնետոմսերի մի մասը, — գրում է РБК-ն։

Քրիստիանսենը 4 մլն դոլարի բաժնետոմս է վաճառել։ Այսպիսով, ընտանիքի մյուս անդամների մասնաբաժինն ավելի է մեծացել ընտանեկան բիզնեսում:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Սոֆի Քրիստիանսենը որոշել է այս տարի վաճառել իր բաժնետոմսերի մի մասը, որպեսզի կենտրոնանա բնապահպանական ծրագրերի վրա:

Ընկերությունն, այժմ ղեկավարում է Սոֆիի Քրիստիանսենի եղբայրը՝ Թոմաս Քրիստիանսենը:

Դեռ 2016 թվականին Lego-ի հիմնադիր Կյել Քրիստիանսենը հայտարարեց, որ Lego-ի փոխնախագահի պաշտոնը կփոխանցի իր որդուն՝ Թոմասին։  Նրան է փոխանցվել նաև Lego Foundation-ի նախագահի պաշտոնը, ում պատկանում է Lego-ի 25 տոկոսը։


Հայտնի են՝ որոնք են ապրելու համար ամենաթանկ քաղաքները


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն